Բաժիններ՝

Սլովակ լուսանկարիչն իր` «Հայաստան-քրիստոնեության ակունքները» ցուցադրությամբ արժանացել է առաջին մրցանակի

Սլովակ լուսանկարիչ Լիբոր Շպիմրը Ռուժոմբերոկ քաղաքում անցած հանգստյան օրերին անցկացված Սլովակիայի լուսանկարիչների միության 40-րդ մրցույթում իր «Հայաստան – քրիստոնեության ակունքները» ցուցադրությամբ արժանացել է առաջին մրցանակի, հայտնում է teraz.sk-ն: Լիբոր Շպիմրը Սլովակիայի հայտնի կինոռեժիսորներից է:

slovak4 (1)

slovak4 (2)

slovak (2)

Կարդացեք նաև

slovak (3)

slovak (1)

Մրցույթում ներկայացված է եղել 125 հեղինակի ավելի քան 800 լուսանկար:
Մրցույթն անցկացվել է երկու անվանակարգով: Առաջին անվանակարգին լուսանկարիչը կարող էր ուղարկել իր վերջին աշխատանքները՝ անկախ ժանրից, այդ թվում՝ թվային մշակման ենթարկված լուսանկարներ: Հենց այս անվանակարգում էլ ժյուրին առաջին տեղն է շնորհել լուսանկարչին իր հայկական շարքի համար:

Լիբոր Շպիմրը մի քանի անգամ եղել է Հայաստանում ու Արցախում, բազմիցս ելույթներ է ունեցել Սլովակիայի հեռուստատեսությամբ՝ ի պաշտպանություն Արցախի, հեղինակել է Լեռնային Ղարաբաղի  հակամարտությանը վերաբերող հոդվածներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս