ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչ է արել ազատել Ադրբեջանի քաղբանտարկյալներին
Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել մի շարք հետխորհրդային երկրների չհետապնդել հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական ակտիվիստներին:
Ինչպես հայտնել են Turan-ին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի մամլո ծառայությունից, գերագույն հանձնակատարը քննադատել է Ռուսաստանի նոր օրենքը արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների մասին, հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների ու դատապարտել է Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների օրենքները ՀԿ-ների դեմ:
Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, ներառյալ Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը, ներկայում մշակում են արտասահմանյան ֆինանսավորում ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենսդրական նախագծեր: «Եթե նման օրենքներ ընդունվեն, սա կհանգեցնի ժողովրդավարական ազատությունների հետագա սահմանափակմանը», -ընդգծել է Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը:
Անդրադառնալով Ադրբեջանին՝ նա կոչ է արել երկրի իշխանություններին մարդասիրություն դրսևորել «ազատ արձակել նրանց, ովքեր ունեն առողջական խնդիրներ, ինչպես նաև համալրել ու հանել մեղադրանքները նրանց վրայից, ով ազատազրկված է եղել միայն իր իրավունքներն իրականացնելիս »,-ասել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը: