Մահացել է Քըրք Քըրքորյանը

Միջազգային հեղինակավոր պարբերականները հայտնում  են հայազգի խոշոր գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: USA Today-ի բիզնես- հեղինակ Նաթան Բոմին Twitter-ի իր էջում գրել էր՝ «Մահացել է Քըրք Քըրքորյանը»: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` 98-ամյա Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քըրքորյանին:
Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը 2013թ. հրապարակել էր աշխարհի ամենահարուստ անձնանց ամենամյա ցուցակը: Ըստ այդմ՝ այն ժամանակ 95-ամյա Քըրք Քըրքորյանը զբաղեցրել էր 412-րդ տեղը՝ 3.3 միլիարդ դոլար կարողությամբ:

Քըրքորյանն ԱՄՆ-ում 135-րդն է: 2012 թվականի զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 3.3 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 3.5 միլիարդ դոլար, 2010 թվականին՝ 3.1 միլիարդ դոլար, 2009 թվականին՝ 5 միլիարդ դոլար, 2008 թվականի հոկտեմբերին՝ 11.2 միլիարդ դոլար:

Ըստ Showbiz411-ի սյունակագիր, լրագրող Ռոջեր Ֆրիդմանի, օրերս հայտնի դարձավ, որ հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը որոշել էր ֆինանսավորել Հայոց ցեղասպանության մասին պատվող գեղարվեստական ֆիլմի նկարահանումը:

Մեծ է եղել Ք. Քըրքոյանի դերը Հայաստանի և ԱՄՆ-ի հետ կապված մի շարք ծրագրերում,  մասնավորապես՝ Լաս Վեգասի կայացման գոծում:

Տեսանյութեր

Լրահոս