Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթի». 55 մլն եվրո՝ Սթերլինգի դիմաց

Քաղաքայինները չեն հրաժարվում «Լիվերպուլի» ունիվերսալ կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգին ձեռք բերելու մտքից:

Չնայած «կարմիրների» մերժմանը` վաճառել Սթերլինգին 40 մլն ֆունտով իրենց մրցակիցներին, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներն առաջարկում են նորանոր գներ` Անգլիայի հավաքականի քսանամյա կիսապաշտպանի համար:

Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, ակումբը նոր առաջարկություն է արել «Լիվերպուլին»: «Մանչեսթեր Սիթիի» մենեջմենթը պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 55 մլն եվրո, որից 48-ը «կարմիրները» կարող են ստանալ միանգամից, իսկ ևս 7 մլն` որպես տարբեր բոնուսներ` ելույթների համար:

Հիշեցնենք, որ Ռահիմ Սթերլինգի համար արդեն դուրս էր մնացել լոնդոնյան «Արսենալը»: Բացի դրանից, մերժում էր ստացել նաև մանչեսթերյան մյուս ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կարդացեք նաև

Սրանցի բացի, «Մանչեսթեր Սիթին» հետապնդման մեջ է նոր զոհի համար: Այն բանից հետո, երբ բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոյի գործակալը հայտնեց Մառախլապատ Ալբիոնում խաղալու մտադրության մասին, «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարի մեջ մտան նաև «քաղաքայինները»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս