Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը
Հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանիհիշատակին նվիրված շախմատի մրցաշարը: Գեոթիմը 2011թվականից համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը: Տասնօրյա միջազգային մրցաշարին մասնակցում է 95 շախմատիստ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից,Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ: Վերջին տարիներին հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ աճել է, և մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 13 միլոն դրամ է, որից 3 միլիոնը տրամադրել է Գեոթիմը:
«Ուրախ ենք, որ Հայաստանում այս ինտելեկտուալսպորտաձևի տարածմանը մասնակցելու հնարավորությունունենք,- ասել է Գեոթիմ ՓԲԸ Սոցիալական ծրագրերիղեկավար Նառա Ղազարյանը,- Սպորտը և կրթությունըԱմուլսարի հարակից համայնքների համար Գեոթիմիսոցիալական ծրագրերի կարևոր բաղկացուցիչ են: Մենքաջակցում ենք և՛ Կարեն Ասրյանի անվան այս մրցաշարին, և՛հունիսի 25-ից հուլիսի 5-ը կայանալիք Երիտասարդականմրցաշարին և հույս ունենք, որ Հայաստանը շախմատիապագա նոր չեմպիոններ կունենա, որոնցից ոմանք գուցեհենց այստեղ՝ Ջերմուկում են փորձ ձեռք բերում»:
Ընկերությունը աջակցում է տարբեր կրթական ծրագրերի2012 թվականից՝ ենթակառուցվածքների բարելավման,արվեստի, մշակութային և սպորտային տարբեր ծրագրերիմ իջոցով: Այս ընթացքում վերանորոգվել է Ջերմուկի արվեստիդպրոցը, մանկապարտեզը, Ամուլսարի հարակից 4համայնքներում իրականացվել են ամառային ճամբարների,սպորտի և զարգացման ծրագրեր: Գնդեվազում,Սարավանում և Ջերմուկում հիմնվել են պարի խմբեր ևերգչախումբ: Վերջին մի քանի տարում Ամուլսարի հարակից համայնքներից ընդհանուր առմամաբ 200 երեխա է օգտվել այս ծրագրերից:
Այս ամառ 30 երեխա Գորայքից ամառային հանգիստըկանցկացնի Գուգարք ամառային ճամբարում: Ամուլսարիհարակից համայնքներից 8 պատանի կմասնակցի Wikimediaճամբարին Աղվերանում, որտեղ կսովորեն Wikipedia-ի համարհոդված գրել և այլ կրթական միջոցառումների կմասնակցեն:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Գեոթիմի համար առաջին հերթին հիմական գործառույթների պատշաճ իրականացումն է՝ հանքարդյունաբերականլ ավագույն փորձին համապատասխան: Դա ենթադրում է բնապահպանական և սոցիալական տեսանկյունից պատասխանատու և լավ կառավարվող գործունեություն:
Ընկերությունը կարևորում է համայնքներում հնարավորինսընդգրկուն դրական ազդեցության ապահովումը և համարում է, որ կրթությունը համայնքի հաջողության կարևորագույնգրավականներից է: