![](/banners/BeFunky-design.jpg)
«Վոլֆսբուրգը» հաստատել է Իվան Պերիշիչի վաճառքը «Ինտերին»
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/1678405-35566657-2560-1440.jpg)
Բունդեսլիգայի և Սերիա Ա-ի ակումբների միջև համաձայնագիրը ստորագրվել է կիրակի երեկոյան:
Տրանսֆերի պայմանները չեն հայտնվում: «Ես գերազանց և հաջող ժամանակ եմ անցկացրել «Վոլֆսբուրգում», բայց հիմա նոր փորձություններ եմ ապրում: Շնորհակալություն եմ հայտնում ակումբին` Իտալիա տեղափովելու թույլտվության համար և թիմին հետագա հաջողություններ եմ մաղթում»,- հայտարարել է Պերիշիչը:
La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ, «Ինտերը» «Վոլֆսբուրգին» վճարել է 20 մլն եվրո, իսկ 26-ամյա խորվաթի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր:
«Գայլերի» կազմում Պերիշիչը հանդես է եկել 2013թ.-ից:
Բունդեսլիգայի 70 հանդիպումներում նա խփել է 18 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը