Արոնյանը հաղթեց Նակամուրային, Կարլսենը պարտվեց Գրիշչուկին
Այսօր ամերիկյան Սենտ Լուիսում ավարտվեց շախմատային Sinquefield Cup-ի 7-րդ տուրը: Նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին, հայազգի գրոյսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Խիկարու Նակամուրային:
Sinquefield Cup
Սենտ Լուիս, ԱՄՆ
7-րդ տուր.
Խիկարու Նակամուրա (ԱՄՆ)- Լևոն Արոնյան (Հայաստան) 0:1
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)- Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 0:1
Վեսելին Տոպալով (Բուլղարիա)- Անիշ Գիրի (Հոլանդիա) 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)- Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)- Ուեսլի Սո (ԱՄՆ) 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակ.
Արոնյան- 5
Կարլսեն, Վաշիե-Լագրավ, Գիրի, Գրիշչուկ- 4
Նակամուրա, Տոպալով- 3.5
Կարուանա, Անանդ- 2.5
Սո-2
Պատրաստեց Անի Գաբուզյանը