Բաժիններ՝

Ինչու պետք չէ շատ լոգանք ընդունել

Steptohealth.ru կայքը գրում է, որ պետք չէ շատ լոգանք ընդունել:

1. Միջոցներ, որոնք մենք օգտագործում ենք մաշկի խնամքի համար: Հայտնի փաստ է, որ միջոցների մեծ մասը, որոնք մենք օգտագործում ենք լոգանքի ընթացքում, քիմիական նյութեր են պարունակում: Բացի այդ՝ դրանք կարող են պարունակել վերամշակված նավթամթերք, որոնք վնասակար են մեր օրգանիզմի համար:

2. Մաշկը բարդ մեխանիզմ է: Մաշկը մեր օրգանիզմի մեծ և բարդ հատվածներից է, որը հատուկ ուշադրության և խնամքի կարիք ունի: Մաշկը օրգանիզմը պաշտպանում է ոչ միայն արտաքին միջավայրից, այլև մասնակցություն է ունենում ջերմակարգավորման, նյութափոխանակության, շնչառական և այլ գործընթացներին, ինչպես նաև՝ ճարպ է արտադրում: Երբ դուք օրվա ընթացքում 2 անգամից ավելի եք լոգանք ընդունում, կարող եք խախտել այս գործընթացը: Արդյունքում մաշկը կդառնա չափազանց չոր կամ էլ հակառակը՝ չափազանց յուղոտ:

  • Լոգանք ընդունելիս աշխատեք շատ տաք ջուր չօգտագործել: Նախապատվություն տվեք նորմալ ջերմաստիճանի ջրին, ինչպես նաև շատ երկար ժամանակ մի անցկացրեք լոգարանում:
  • Օգտագործեք բնական օճառ, որը քիմիական նյութեր չի պարունակում:
  • Ջրային պրոցեդուրաներից հետո մի մոռացեք մաշկին սնուցող և փափկեցնող կրեմ քսել:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս