9 պատճառ, թե ինչո՞ւ պետք է դդումի սերմեր ուտել

Դդումի սերմերը հազարավոր տարիներ շարունակ օգտագործվել են՝ որպես բուժիչ դեղամիջոց: Դրանք հարուստ են մագնեզիումով, կալցիումով, կալիումով, ցինկով և վիտամին K-ով: Սերմերը հարուստ են Օմեգա-3 ճարպաթթուներով, որն ահրաժեշտ է օրգանիզմին՝ հատապես սիրտն առողջ պահելու և արյան ճնշումը կարգավորելու համար: healthylifetricks.com-ը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչո՞ւ են այդքան օգտակար դդումի սերմերը:

Կանխարգելում է քաղցկեղը

Իսպանացի գիտնականների կողմից արված հետազոտությունները փաստում են, որ դդումի սերմերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ: Մեկ այլ հետազոտություն, որն արվել էր գերմանացիների կողմից, հաստատել է, որ այն կանայք ովքեր ցիկլի դադար են նկատել և կանոնավոր կերպով դդումի սերմեր են կերել, 23%-ով նվազեցրել են կրծքագեղձի քացկեղի ռիսկը:

Շագանակագեղձի առողջությունը

Կարդացեք նաև

Դդումի սերմերի յուղն օգտագործվում է շագանակագեղձը բուժելու համար: Այս յուղը պարունակում է ֆիտոքիմիկատներ և հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են ազատ ռադիկալների մակարդակը և կանխարգելում քաղցկեղի բջիջների զագացումը:

Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը

Հետազոտությունները ցույց են տվել, որ դդումի սերմերը կարող են նվազեցնել վատ խոլեստերինը 13%-ով, իսկ ընդհանուր խոլեստերինը՝ 10%-ով: Դրանք նաև կանխարգելում են անոթների խցանման, սրտանոթային հիվանդութունների, կաթվածի և սրտի կաթվածի ռիսկը:

Պաշտպանում են շաքարախտից

Դդումի սերմերը հարուստ են առողջարար չհագեցված ճարպաթթուներով, որոնք հրաշալի կերպով կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Շատ մասնագետներ շաքարախտ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս կանոնավոր կեպով օգտագործել դդումի սերմերը:

Օգտակար է ավելորդ քաշից ազատվելու համար

Դդումի սերմերը հարուստ են մանրաթելերով և պրոտեիններով, որոնք չափազանց անհրաժեշտ են ավելորդ քաշը կորցնելու համար: 30 գրամ դդումի սերմերը պարունակում են 5 գրամ պրոտեիններ, որոնք ամբողջ օրվա ընթացքում հագեցվածության զգացողություն են հաղորդում: Այնուամենայնիվ, չափավոր քանակությամբ օգտագործեք սերմերը, քանի որ մեկ բաժակ սերմը պարունակում է 285 կալորիա:

Լավացնում է տրամադրությունը

Սերմերը հրաշալի են ֆիզիկական և մտավոր առողջության համար: Հետազոտությունները պարզել են, որ դդումի սերմերը նվազեցում են դեպրեսիայի նշանները:

Հանգստացնում է արթրիտը

Ուսումնասիրությունները պնդում են, որ դդումի սերմերն ունեն հակաբորբոքային հատկանիշներ, որոնք հանգստացնում են արթրիտի նախանշանները: Եթե արթրիտ ունեք, օրական մոտ 30 գրամ դդումի սերմեր կերեք՝ նախանշանները հանգստացնելու համար:

Կանխարգելում է օստեոպարոզը

Ցինկի պակաս ունեցող մարդիկ պետք է մեծ քանակությամբ դդումի սերմեր օգտագործեն: Սրանք ցինկի հրաշալի աղբյուր են. հանքանյութ, որն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս