Կամերունի շոկային սովորույթը՝ կանացի կրծքի «արդուկում». 18+
Կրծքի «արդուկումը» բավական տարածված սովորություն է Կամերունում, որի ընթացքում աղջիկների աճող կրծքագեղձերը դեֆորմացվում են տաք իրերի միջոցով, որպեսզի աճող կուրծքը ավելի հարթ տեսք ունենա ու տեսանելի չլինի:
Բազմաթիվ կամերունցիներ վստահ են, որ իրենց աղջիկների կրծքի մեծացումը նպաստում է սեռական հասունացմանը ու նրանք իրենց արտաքինով գրավում են հասակակիցների ու դեռահասների ուշադրությունը, գրում է bigpicture.ru-ն:
Հաճախ ծնողները մտավախություն ունեն, որ իրենց աղջիկները կիսատ կթողնեն ուսումը, եթե հանդիպեն ինչ-որ տղամարդու ու հղիանան:
Սարսափելի ծեսը հիմնականում իրականացնում են ընտանիքի կանայք՝ մայրերը բուժակների օգնությամբ: Ամեն ինչ սկսվում է սեռական հասունացման ժամանակ: Այդ սարսափելի սովորույթի հետևանքները սարսափելի են՝ ուռուցքներ, կրծքի քաղցկեղ, բարդություններ՝ կապված կրծքով երեխաների կերակրելու հետ:
Վիճակագրության համաձայն՝ Կամերունում ամեն 10-րդ աղջկա կուրծքը արդուկվում է: Ներկայացնենք ֆրանսիացի լուսանկարիչ Գիլդաս Պարեի լուսանկարները, որտեղ պատկերված են այդ անմարդկային սովորույթի զոհերը:
Մեթոդներից մեկը տաք իրերով կրծքագեղձի մերսումն է: Կարծիք կա, որ եթե առարկան տաքացվի ու դրվի կրծքի վրա, այն կօգնի հալեցնել ենթամաշկային ճարպը: Դրա համար օգտագործվում են տաք քարեր, փայտեր, գդալներ: Արարողությունը հիմնականում իրականացնում են մայրերը կամ տատիկները: