Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը գրավյալ տարածքներում շրջանառության մեջ է դնում սեփական ոսկե տարադրամը

Սիրիայում ու Իրաքում տարածքներ գրաված ԴԱԻՇ-ը հայտարարել է, որ մոտ օրերս Իրաքի Մոսուլ քաղաքում շրջանառությունից հանելու է ամբողջ արտարժույթը ու շրջանառության մեջ է դնելու սեփականը՝ ոսկե դինարը, հայտնում է իրաքյան «Աս-Սումարիյա» հեռուստաալիքը:
Հենց այդպես են կոչվել ոսկե դրամները, որ օգտագործվել են Օսման խալիֆի տիրապետության ժամանակ՝ 630-ականներին: Հենց դրանք են իսլամիստները որպես նմուշ կիրառության մեջ դնում:

Սեփական տարադրամի շրջանառության մասին հայտարարությունն արվել է Մոսուլում՝ մզկիթներում բարձրախոսի միջոցով:

Ինչպես հայտարարել է խմբավորումը, մոտ օրերս դրամական շրջանառությունը կիրականանա միայն ոսկե դրամների միջոցով, որոնք կփոխանակվեն ԴԱԻՇ-ի բացած բանկերում:
Խմբավորումը իրաքցիներին նախազգուշացրել է, որ դադարեն օգտագործել իրաքյան դինարներ: ԶԼՄ-ների հաղորդագրություններով՝ ոսկե դինարի արժեքը հավասար է 139 դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս