Կոմանը «Բավարիայի» ֆուտբոլիստ է
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Կինգսլի Կոմանը կարիերան կշարունակի մյունհենյան «Բավարիայում»:
Ինչպես տեղեկացնում է մյունհենցիների պաշտոնական էջը Twitter-ում, ակումբն ավարտել է «Յուվենթուսի» վինգերի տրանսֆերը:
Ֆուտբոլիստը տեղափոխվում է Գերմանիա` երկամյա վարձակալության իրավունքով: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, սակայն ԶԼՄ-ներում խոսվում է այն մասին, որ «Բավարիան» վարձակալության համար պետք է վճարի 8 մլն եվրո:
Գերմանական գրանտը ունենալու է նաև 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 20 մլն եվրոյով գնելու իրավունք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը