![](/banners/BeFunky-design.jpg)
Պաշտոնական. Դանթեն կդառնա «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/279490.jpg)
Բրազիլացի ֆուտբոլիստը լքում է «Բավարիան» և տեղափոխվում է «Վոլֆսբուրգ»: Ինչպես հաղորդում է մյունհենյան ակումբի պաշտոնական կայքը, ակումբը հասել է համաձայնության «Վոլֆսբուրգի» հետ` Դանթեի տրանսֆերային իրավունքների վաճառքի վերաբերյալ:
Ֆուտբոլիստն ինքն է խնդրել «Բավարիայից» հեռանալու թույլտվություն և Գերմանիայի գործող չեմպիոնները զիջումների են գնացել:
«Դանթեն ցանկանում էր հիմնական խաղի շանս ստանար և մենք որոշեցինք նրան չմերժել»,- հայտարարել է «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Գործարքի հիմնական պայմանները չեն հրապարակվում, սակայն ԶԼՄ-ները խոսում են 4 մլն եվրո հրաժարադրամի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը