Բաժիններ՝

Ադրբեջանն ապահովագրված չէ բողոքի ցույցերից. Stratfor

Ուկրաինական դեպքերն իսկական փորձություն դարձան Ադրբեջանի համար, և Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրացումը բարձրացրեց այդ երկրի կարևորությունը տարածաշրջանում: Այս մասին ասվում է Stratfor հետազոտական կենտրոնի նոր զեկույցում:
Դրանում ասվում է, որ Ադրբեջանում անկախության 24 տարում կատարվել են մեծ փոփոխություններ: Stratfor վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանի ազգային քաղաքականության բաղկացուցիչը հավասարակշռված արտաքին քաղաքականությունն է, որը ուղղված է երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը:

Նշվում է, որ Ադրբեջանը չի միացել Ռուսաստանի նախաձեռնած միությանը, սակայն ոչ էլ որդեգրել է ՆԱՏՕ-ի հետ մերձեցման կուրս, փոխարենը, երկիրը շեշտը դրել է Թուրքիայի ու Իրանի հետ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնման վրա։

Վերլուծաբանները նաև անդրադարձել են Ադրբեջանում առկա խնդիրներին, որոնց վերջին շրջանում բախվել է երկիրը: Առաջին հերթին՝ դրանք կապված են նավթի կտրուկ անկման հետ, ինչը չէր կարող չանդրադառնալ Ադրբեջանի տնտեսության վրա:
«Ադրբեջանը նաև ապահովագրված չէ բողոքի ներքին ցույցերից ու քաղաքական խնդիրներից, թեև այդ ռիսկն ավելի պակաս է, քան հարևան երկրներում»,- նշել են Stratfor-ի վերլուծաբանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս