Բաժիններ՝

14 բան, որ երջանիկ մարդիկ չեն անում

5sfer.com կայքն առանձնացրել է այն 14 բանը, որ երջանիկ մարդիկ չեն անում:

Մեղադրել ուրիշներին

Դա պարզապես իրավիճակի կառավարման բացակայություն է, երբ ուրիշներին պատասխանատու եք համարում ձեր երջանկության համար: Կարևոր է հասկանալ, որ այն ինչ ունեք, ձեր որոշումների ու գործողությունների արդյունքն է:

Մեղադրել ինքդ քեզ

Այդ դեպքում մեղքն ընկնում է ձեր վրա, այնպես չէ՞: Ոչ այդքան արագ: Չնայած չեք ստացել ձեր ցանկացած արդյունքը, սակայն այդ պահին կատարած ձեր գործողությունները ամենալավն են եղել՝ հաշվի առնելով այն ինֆորմացիան, որն ունեցել եք: Այնպես որ դադարեք մեղադրել ինքներդ ձեզ: Դասեր քաղեք ու առաջ շարժվեք:

Հետ նայել

Դուք կամ երջանիկ եք ձեր անցյալով, կամ դժբախտ: Եթե դժբախտ եք, ապա հիմա ճիշտ ժամանակն է՝ ստեղծել ապագան, որտեղ կարող եք երջանիկ լինել, այլ ոչ թե ապրել անցյալով, որը ձեզ դժբախտացնում է:

Արդարանալ

Արդարացումը քանդում է երջանկությունը՝ ստեղծելով պատճառների պատնեշ ձեր ու ձեր նպատակների միջև: Ամեն պատճառը ևս մեկ քար է այդ պատնեշի վրա:

Վերադառնալ հին սովորություններին

Սովորությունները վարքի կրկնությունն են, որը վերսկսվում է հին իրավիճակներով: Խնդիրն այն է, որ սովորությունը մնում է երկար ժամանակ, նույնիսկ երբ իրավիճակն արդեն գոյություն չունի: Ազատվեք հին սովորություններից, նորություն մտցրեք ձեր կյանքում:

Լավը լինել բոլորի համար

Կան մարդիկ, որոնք չափից դուրս քնադատաբար են վերաբերվում մեր նպատակներին, բայց մենք շարունակում ենք շփվել նրանց հետ և փորձում ինչ-որ բան ապացուցել: Դա միայն կշեղի ձեզ ձեր նպատակից: Մի զբաղվեք նման մարդկանցով: Ձեր հաջողությունն ավելի բարձր կխոսի, քան ձեր խոսքերը:

Մեղավոր զգալ

Մեղքի զգացումը մարդու ամենաանպիտան էմոցիան է, այն կուրացնում է և թույլ չի տալիս տեսնել երջանկությունը:

Ապրել զղջումներով

Եթե զղջում եք ինչ-որ բանի համար, ապա կարո՞ղ եք ինչ-որ ձևով փոխել դա: Եթե այո, ապա գործեք, եթե ոչ, ապա թողեք դա: Թող զղջումները գնան իրենց ճանապարհով:

Ամոթի զգացում

Ամոթի զգացումը կեղծ զգացում է, որը քողարկում է անբավարարվածությունն ու ինքնասիրության բացակայությունը: Երջանիկ լինելու համար մարդը պետք է հավատա, որ արժանի է լինել երջանիկ: Դուք արժանի՞ եք:

Ուրիշների կողմից ընդունված սահմանափակումներ

Թող ուրիշներն իրենք իրենց սահմանափակեն: Այն ժամանակ, երբ նրանք ապրում են իրենց սահմանափակելով, դուք ավելի մեծ հնարավորություններ ունեք՝ նրանցից առաջ անցնելու և հաջողության հասնելու:

Ապրել փառքի օրերով

Այդ օրերն անցել են, ուղղակի հիշեք, որ դրանք եղել են: Ոչ ոքի համար հետաքրքրիր չէ լսել պատմություններ՝ ձեր երբեմնի փառքի մասին:

Սև ու սպիտակ մտածել

Դա համարվում է դժբախտության հիմնական պատճառը, որովհետև սահմանափակում է ձեր ընտրության հնարավորությունը: Սովորեք ապրել մոխրագույնի դաշտում, քանի որ իրականում այն 50-ից ավել երանգներն ունի:

Մնալ քո սերնդի մեջ

Նկատե՞լ եք, թե երջանիկ մարդիկ ինչ ուրախ են՝ անկախ իրենց տարիքից: Որովհետև նրանք չեն սահմանափակվում իրենց սերնդի մտածելակերպով:

Հետևել ուրիշի սպասելիքներին

Մենք ապրում ենք մեր սպասելիքներով: Ոչինչ չի ստիպի ձեզ ավելի երջանիկ ու լավ զգալ, քան ձեր սեփական սպասելիքների արդարանալը: Բայց սկզբից պետք է հստակեցնեք դրանք:

Պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս