Բաժիններ՝

Հայտնի է Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերի արժեքը

Սեպտեմբերի 12-ից սկսվել է հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան- Ալբանիա խաղի տոմսերի վաճառքը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55-53- 52, 55 -53 -51 հեռախոսահամարներով և «Հյումել» խանութ` 54- 09- 54 հեռախոսահամարով:

Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը:

Կարդացեք նաև

ՀՖՖ-ն պաշտոնական կայքի միջոցով խնդրում է մարզադաշտ գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս