«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Դավիդ Դե Խեայի պայմանգիրը մինչև 2019թ.
Իսպանացի դարպասապահի և Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ տրանսֆերային պատմությունն ավարտվեց: «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի հիմնական դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Իսպանացու նոր պայմանագիրը կգործի 4 մրցաշրջան:
«Ես ուրախ եմ սկսել իմ կարիերայի նոր էջը «Մանչեսթեր Յունայթեդում»,- ասել է Դե Խեան:
«Նա հանդիսանում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: Ես գոհ եմ, որ նա դեռ շատ տարիներ թիմի մաս կկազմի»,- հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը:
The Guardian-ի տվյալներով՝ Դե Խեան տարեկան կվաստակի 13 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը