Էռնեկյանը արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների շենքերը հյուրանոց է դարձնելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադիր է արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարությունների շենքերը դարձնել հյուրանոց: Նման մտադրություն մասին ավելի վաղ եւս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին. ԱԳՆ-ի առաջին հարկում գտնվող «Նոյան տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ պահանջներ է ներկայացրել Էռնեկյանի առաջ, ինչից էլ սփյուռքահայ գործարարը նեղվել է եւ գործընթացը կանգնեցրել:

Այժմ նորից իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե Էռնեկյանը խաղաղվել է եւ մտադիր է, այնուամենայնիվ, հյուրանոցը կառուցել: Ավելին, ասում են, թե արգենտինահայ գործարարը մտադիր է նաեւ մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան մետրո կառուցել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930