Սեպտեմբերի 22-24. սերիալների պրեմիերաների գրաֆիկ
Սեպտեմբերի ամսվա առաջին կեսի սերիալների պրեմիերաների գրաֆիկն արդեն ներկայացրել ենք, և քանի որ այս ամիսն առատ է տարբեր նախագծերի պրեմիերաներով, ներկայացնում ենք սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք սերիալների պրեմիերաների ցանկը: Սերիալները կարող եք դիտել ինչպես` նշված հեռուստաալիքներով, այնպես էլ՝ մասնագիտացված կայքերում որոնելով ձեր նախընտրած սերիալը:
22 սեպտեմբերի, երեքշաբթի
«Ծովային ոստիկանություն». Հատուկ բաժանմունք» (CBS)-հայտնի սերիալի 13-րդ եթերաշրջանը:
The Muppets (ABC) – հայտնի սերիալը վերադառնում է հեռուստաեթեր:
«Ճիչերի թագուհին» (Fox)-«Ամերիկյան սարսափների պատմություններ» սերիալի «հայրերի» կողմից ստեղծված սերիալի պրեմիերան: Գործողությունները կատարվում են ուսանողական փոքրիկ քաղաքում, որտեղ հայտնվել է առեղծվածային «Կարմիր սատանան»:
«Ասիմիլյացիայի դժվարությունները» (ABC)-կոմեդիայի երկրորդ եթերաշրջանն է: Առաջինը մեծ ռեյտինգ էր ապահովել, ինչը զարմացրել էր նույնիսկ ABC-ի ղեկավարությանը:
«Խավարի տիրապետությունը» (CBS)- սա նույնանուն ֆիլմի շարունակությունն է, որի գլխավոր դերում հանդես էր եկել Բրեդլի Կուպերը: Կուպերը սերիալի պրոդյուսերն է, իսկ գլխավոր հերոսը Ջեյք Մակդորմանն է:
23 սեպտեմբերի, չորեքշաբթի
«Ավելի վատ էլ է լինում» (ABC)- 30 րոպեանոց կոմեդիայի 7-րդ եթերաշրջանը:
«Լաուրայի գաղտնիքները» (NBC)- Դեբորա Մեսինգի դերակատարմամբ սերիալի երկրորդ եթերաշրջանը:
«Rosewood» (Fox)- բժշկական դրամայի պրեմիերա: Գլխավոր հերոսի դերակատարը Մորիս Չեստնատն է:
«Կայսրություն» (Fox)- դրամայի երկրորդ եթերաշրջանը, որն իրադարձություն էր ոչ միայն Fox-ում, այլև ամբողջ ազգային հեռուստատեսությունում: Սերիալի առաջին եթերաշրջանն ու դերասանները կարողացան կարևորագույն մրցանակներ ստանալ. Critics Choice Awards, Television Critics Association, Teen Choice Awards.
«Իմ ամերիկյան ընտանիքը» (ABC)- ամենահայտնի կոմեդիաներից մեկի 7-րդ եթերաշրջանը:
«Նեշվիլ» (ABC)- երաժշտական դրամա, որի գլխավոր դերերում հանդես են եկել Քոնի Բրիտոնը և Հայդեն Պանետյարին:
24 սեպտեմբերի, հինգշաբթի
«Կրքի անատոմիան» (ABC)- բժշկական դրամայի 11-րդ եթերաշրջանը:
«Հերոսները. վերադարձ» (NBC)- աշխարհի ամենահայտնի հեռուստանախագծերից մեկը վերադառնում է 13 սերիայից բաղկացած մինի-սերիալի ֆորմատով: Սերիալի դեպքերը տեղի են ունենում Տեխասում կատարված ահաբեկչական գործողություններից մեկ տարի անց: Կատարված ողբերգության մեջ մեղադրում են արտասովոր ունակությունների տեր մարդկանց, որոնք թաքնվում են վրեժի ծարավ մարդկանցից: Սերիալի պրեմիերան տևելու է երկու ժամ:
«Սկանդալ»(ABC)- Շոնդի Ռայմսի, Քերի Վաշինգտոնի և Թոնի Գոլդուինոմի մասնակցությամբ ամենառեյտինգային դրամաներից մեկի 5-րդ եթերաշրջանը:
«Ինչպե՞ս խուսափել սպանության համար պատասխանատվություն կրելուց» (ABC)- հոգեբանական թրիլլերի երկրորդ եթերաշրջանը:
«Խաղացողը» (NBC)- Լաս Վեգասում կատարվող մութ գործարքների մասին պատմող թրիլլերի պրեմիերան:
Սեպտեմբեր ամսվա սերիալների ցանկն այսքանով չի սահմանափակվում:
Շարունակությունը՝ շուտով: