Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ է ճանաչվել: Դատարանի վճռով՝ բավարարվել է «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ դիմումը:
Մոտակա ամիսներին Էստոնիան ձեռնամուխ կլինի Ռուսաստանի հետ սահմանին սահմանային նշանների տեղադրումը: Այսօր Էստոնիայի կառավարությունը հաստատել է էստոնա-ռուսական սահմանին սահմանային նշանների հաստատման կարգը, հայտնում է TASS-ը:
Marca-ն հայտնում է, որ «Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ խաղում «Սպարտակը» 7:0 հաշվով հաղթել է «Վոլգային»: Մոսկովյան ակումբն առաջին անգամ է հաղթում 7:0 հաշվով, մինչ այս «Սպարտակը» երկու անգամ հաղթել էր 6:0 հաշվով:
Հնարավոր է մեկ շաբաթվա ընթացքում ազատվել 8 կիլոգրամից: Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է, ընդամենը առողջ սնվելն ու խիստ սննդակարգի հետևելն է:
Ֆեյսբուք սոցիալական ցանցով ծանոթության «զոհ» է դարձել ՀՀ Ֆինանսների նախարարության 24-ամյա աշխատակիցը:
30-ամյա պորտուգալացին մտադրված է հեռանալ «Ռեալից»` գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, ով պատրաստվում է կառուցել թիմը կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջը:
Մարտունի քաղաքում առաջիկայում շահագործման կհանձնվի բազմաբնակարան շենքերի նոր թաղամաս, որտեղ ընթանում են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժին ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 24-ին Մելսիդա Դանիելյանն իր աշխատասենյակում նշված քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է:
Մի շարք բրիտանական ԶԼՄ-ներ պատմել էին Կարլո Անչելոտիի նկատմամբ «կարմիրների» հետաքրքրության մասին:
Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ:
Ռուսական կուլտային «Բրիգադա» ու «Բումեր» սերիալներում խաղացած իր դերերով հայտնի դարձած դերասան Դմիտրի Գումենեցկին իր մոտ պահվող թմրանյութի հաջող վաճառքի դեպքում կարող էր ստանալ 46 մլն ռուբլի: Ներկայում քննիչները փորձում են պարզել հանցավոր սխեմայի բոլոր անդամներին, պատվիրատուներին ու վաճառողներին, որոնք շփման մեջ են եղել ձերբակալված դերասանի հետ:
«Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման»:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության ծառայողները Նորագավիթի ՃՈ անշարժ պահակակետի մոտ կանգնեցրել են 1965 թ. ծնված Կարեն Ս.-ի վարած «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի դռան դարակից հայտնաբերվել է 3.30 գ կշռով կանեփանման չոր զանգված:
«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» այսօրվա հյուրը երգիչ Հարութ Փամբուկչյանն էր՝ Ձախ Հարութը: Անդրադառնալով իր և Արթուր Մեսչյանի հարաբերություններին, նա պատրաստակամություն հայտնեց առիթի դեպքում «վազելով» գնալ և սեղմել Արթուր Մեսչյանի ձեռքը:
Սա շատ տրամաբանական որոշում է: Արմենչիկից առաջ մշակույթի առումով այլ անհասկանալի էակներ էլ են կոչումներ ստացել: Ինձ թվում է սա այնքան պարզ է, որ չարժի դրա մասին որեւէ բան ասել կամ անգամ զարմանալ: Սա խոսում է արժեհամակարգի մասին: Բոլոր երկրներում էլ նման բան տեղի է ունենում: Համասեռամոլ Էլթն Ջոնին շնորհվում է ասպետի կոչում, Մայքլ Ջեքսոնը եւս կոչում ուներ:
Եվրամիությունը փախստականների խնդիրը կարող է լուծել միայն Թուրքիայի ներգրավմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլերը՝ ելույթ ունենալով բունդեսթագում:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ քաղաքականությունից
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է մոտ ապագայում հեռանալ քաղաքականությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, այսօր Մոսկվայում Աբասը տեղեկացրել է լրագրողներին:
«Դա իսկապես այդպես է: Ես կցանկանայի թողնել քաղաքականությունը, սակայն ինձ համար կարևոր է, որ ներկայիս կուրսը շարունակվեր, այդ իսկ պատճառով ես Պաղեստինի խորհրդի մոտակա նիստերից մեկի ժամանակ այդ հարցը կդնեմ, ու մենք համապատասխան որոշում կկայացնենք»,- ասել է Աբասը:
Վերջինս Մոսկվա էր եկել մասնակցելու երեկ վերաբացված մզկիթի հանդիսավոր արարողությանը: carmen ghukasyan
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի բաժնետոմսերն աճել են 4,6%-ով Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայի բացման ժամանակ ան բանից հետո, երբ կոնցեռնի ղեկավարը հայտարարեց իր հեռանալու մասին:
Ամերիկյան MLS-ի արևելյան շրջանի հերթական տուրում «Մոնթրեալ Իմփաքթը» 2:1 հաշվով առավելության է հասել «Չիկագո Ֆայերի» նկատմամբ:
Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի մերձակայքում հազարավոր ուխտավորների հրմշտոցի հետևանքով զոհվել է նվազագույնը 717 մարդ, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության վարչությունը Twitter-ի իր էջում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում ընդունել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինային, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովին, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցին և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովին:
Սեպտեմբերի 25-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ, ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ։
ԴԱԻՇ-ի շարքերում տարաձայնություններ են հասունանում, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայությանը:
Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը մամլո ասուլիս է հրավիրել` լրացուցիչ պարզաբանելու «Արցախ կաթ» ՓԲ ընկերության թթվասերի արտադրության արգելելու պատճառները:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի հունվար-օգոստոսին կազմել են շուրջ 740.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 795.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 83.7%‑ով և 82.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 05.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Մինսկը հույս ունի, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողներին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Դմիտրի Միրոնչիկը: