
Էստոնիան հոկտեմբերից կսկսի Ռուսաստանի հետ սահմանին սահմանային նշանների տեղադրումը

Մոտակա ամիսներին Էստոնիան ձեռնամուխ կլինի Ռուսաստանի հետ սահմանին սահմանային նշանների տեղադրումը: Այսօր Էստոնիայի կառավարությունը հաստատել է էստոնա-ռուսական սահմանին սահմանային նշանների հաստատման կարգը, հայտնում է TASS-ը:
Դրանցից առաջինները նախատեսվում է տեղադրել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին: Համաձայն Էստոնիայի նախարարների կաբինետի՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 760 սահմանային սյուներ:
Սահմանի գծանշումը նախատեսվում է ավարտել 2019 թվականին, դրա համար հատկացվել է 2,18 մլն եվրո:
Էստոնիան Ռուսաստանի հետ ունի 136 կմ-անոց սահման:
Սահմանի գծանշումը Տալլինն իրականացնում է միակողմակի կարգով, քանի որ ՌԴ-ի հետ սահմանային պայմանագիրը դեռ ուժի մեջ չի մտել:
Փաստաթուղթը վավերացման փուլում է երկու երկրների խորհրդարաններում: