Ա. Շաբոյանը ներկայացրել է նաև ռուսական «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը, որը Հայաստանում գովազդել էր, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով:
Արտակ Շաբոյանը անդրադարձել է նաև միջազգային ռոումինգ սակագների խնդրին, նշելով, որ այս պահին ռուս գործընկների հետ համատեղ մշակվող համակարգը թույլ կտա, որպեսզի առաջիկա 3 տարիների ընթացքում միջազգային հեռախոսակապի ծառայությունները հավասարվեն, կամ մոտ կլինեն տվյալ երկրի ներքին տարիֆներին: Խոսքը գնում է միջազգային հեռախոսակապի ծառայությունների այսօրվա արժեքի՝ մոտ վեց անգամ նվազման մասին:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.43-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի տանիքը և խոտե ծածկը վնասվել են:
Հազարավոր փախստականներ են ժամանում Մերձավոր արևելքից Ավստրիա: Նրանց մեծ մասը այդտեղ է հասնում Գերմանիայից, սակայն ավստրիական իշխանությունները փախստականների մի մասին սկսել են հետ ուղարկել Եմ այն երկրներից, որտեղից եկել են, հաղորդում է Euronews-ը:
Գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Պորտուգալիայում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 29-ին կմրցի տանտերերի՝ Պորտուգալիայի, հոկտեմբերի 1-ին՝ Անգլիայի, և հոկտեմբերի 4-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ:
Գերմանիայի կառավարությունը որոշել է 2016թ. դաշնային հողերին հատկացել ավելի քան 4 մլրդ եվրո, որոնք պետք է ծախսվեն ներգաղթյալների ու փախստականների կարիքների վրա:
«Բիզնեսմենների գրագիտությունը, հասկանալու կարողությունը, բիզնես միջավայրում տիրող իրավիճակը (կոռտուպցիա, անհավասար մրցակցություն) և այլն: Կա միջազգային Iso2600 ստանդարտը, որը սոցիալական պատասխանատվության ոլորտում միջազգային ստանդարտ է և համակարգում է այս ոլորտի խնդիրները, որոնք առնչվում են այն ընդհանուր կոնցեպտներին, որոնց մասին անընդհատ խոսում ենք՝ մարդու իրավունքներ, աշխատանքի իրավունք, շրջակա միջավայրի պաշտպանություն, ռեսուրսախնայողություն, արտանետումների խնդիրներ, կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն՝ շատ գլոբալ նպատակներ է դնում, որը մեր երկրում անհրաժեշտ է»:
«Միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը եւ գնդակծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը եւ նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնեւյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»:
Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգում 2 թուրք զինծառայող է սպանվել, ևս 9-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով:
Թուրքիայի հարավում գտնվող Նիգդե նահանգում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 13 մարդ, 1-ն ստացել է վնասվածքներ:
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել են: Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը:
«Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում, չի հրաժարվում զենք վաճառել Ադրբեջանին աստղաբաշխական գներով, իսկ այդ ամենի մեջտեղում այս փոքրիկ ազգի համառ պայքարն է անկախության համար, որը չի ճանաչվել ոչ ոքի կողմից, անգամ՝ Հայաստանի»:
Որևէ կարևոր հանդիպումից, իրադարձությունից առաջ սահմանում լարված իրավիճակ է ստեղծվում: Սա երկու նպատակ է հետապնդում. ադրբեջանցիներն իրենց գործողությունները վերագրում են հայերին, ասում են, իբր հայերը խախտել են հրադադարի ռեժիմը, իրենք էլ պատասխանել են, որպեսզի մեզ սթափեցնեն:
Մինչև Վահան Մարտիրոսյանի՝ այդ քայլին դիմելը, անձամբ ես և, համոզված եմ՝ շատ այլ մարդիկ, նրան պարզապես չէին ճանաչում: Սա նշանակում է, որ նման քայլը, բացի այլ նպատակներից, հետապնդում էր նաև որոշակի PR:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվում են: Այսօր վաղ առավոտից իր աշխատանքներն է սկսել «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովը: 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ «100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համատեքստում ամենագլխավոր փոփոխությունը մեր անցած ճանապարհի վերագնահատումն ու ընկալումն էր»:
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Սևիլիան», «Վալենսիան», «Լիվերպուլը» և «Զենիթը»:
«Նման զինատեսակների օգտագործումը հակամարտության անընդունելի էսկալացիա է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ ընդունում միջազգային սահմանի եւ շփման գծի երկու կողմերի կորուստները: Մենք կոչ ենք անում ամենավճռական կերպով խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում»,-հայտարարել են համանախագահները՝ հիշեցնելով, որ Ժնեւի կոնվենցիայի համապատասխան կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը»:
Կրկին ստիպված ենք հորդորել մինչ աղետը սթափվելու և ընդվզելու կենսական անհրաժեշտության մասին, եթե չենք ուզում, որ պատմությունը կրկնվի 100 տարի առաջվա ցեղասպանության և հայրենազրկման սցենարով:
«Տեսանք մամայի գլխի կեսը չկա». Բերդավանցի կինը մանրամասներ է պատմում նախօրեի ռմբակոծության մասին:
Էներգետիկ նախագծերի իրագործման հարցում Ադրբեջանն առաջ է անցել Եվրոպայից ու սկսել է կյանքի կոչել TANAP նախագիծը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր են քննարկել Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարները, որի հաջողությունը հնարավոր է միայն երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ու սիրիացիների համատեղ աշխատանքի դեպքում:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում այս պահին հանգիստ է, գյուղացիները հաշվարկում են նախորդ օրը՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան հակառակորդի գնդակոծությունների հետեւանքով առաջացած վնասների չափը:
աղցրաշեն գյուղի գլխավոր ճանապարհին են հավաքվել Քաղցրաշեն, Նարեկ, Այգեզարդ, Վերին Արտաշատ, Այգեպատ, Նորաշեն և մի քանի այլ գյուղերի 3000-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ հավատացել էին գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոստումներին, թե «ոչ մի ճուտ խաղող չի մնա գետնին, բոլորը կմթերվի» և գյուղացին իրեն քցված չի զգա:
Ինչպես հաղորդել էինք` սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքի հարակից «Գոլ Թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել էր, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ուշքումիտքս մի բան էր՝ թույլ չտամ ինձ շրջանցել, կարողանամ պաշտպանել ընկերներիս: Հանգիստ շունչ քաշեցի միայն այն ժամանակ, երբ տղաները օգնության հասան: Ուրեմն, ամեն ինչ կարգին է. կարողացել էի կանխել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ-ականները հենց երեկ շտապել են առաջնագիծ եւ խրամատներ՝ անհրաժեշտության դեպքւոմ արժանի հակարհաված տալու հակառակորդին եւ կանգնելու զինվորի կողքին։
Ձեզ ենք ուղղում Տավուշի մարզի` նախկին Շամշադինի շրջանի երիտասարդ սերնդի խոսքը, պատգամը, խնդրանքը, պահանջը:
«Նա մեզ ասել է, որ ծեծելուց իրեն ասել են՝ քեզ ծեծում ենք նախագահի հասցեին վատ բաներ խոսելու համար. սա նրա խոսքերն են։ …ես իմ թեւերը քշտած, պատրաստ եմ օգնել, բայց եթե այդպես չէ, սուտ խոսք կա այդտեղ, էլ ի՞նչ ասեմ»,- ասաց Ազատամարտիկների դաշինքի նախկին անդամ Սուրեն Սարգսյանը: