
«Լիվերպուլը» հերքում է Կարլո Անչելոտիի հետ բանակցությունների փաստը

Մի շարք բրիտանական ԶԼՄ-ներ պատմել էին Կարլո Անչելոտիի նկատմամբ «կարմիրների» հետաքրքրության մասին:
Չնայած թիմի ոչ շատ հաջող խաղին, «Լիվերպուլի» ղեկավարությունը չի շտապում հրաժեշտ տալ Բրենդան Ռոջերսին:
«Լիվերպուլի» ղեկավարությունը հերքել է Կարլո Անչելոտիի հետ բանակցություններ վարելու փաստը, որի մասին մասնավորապես հաղորդել էր Daily Mail-ը:
«Ռեալի» նախկին մարզիչը մադրիդյան ակումբից հեռանալուց հետո շարունակում է մնալ առանց աշխատանքի:
Անգլիայի առաջնության 2015-16թթ. մրցաշրջանում «Լիվերպուլը» 6 խաղերում վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը