
MLS-ում Դրոգբան խփել է իր 5-րդ գոլը

Ամերիկյան MLS-ի արևելյան շրջանի հերթական տուրում «Մոնթրեալ Իմփաքթը» 2:1 հաշվով առավելության է հասել «Չիկագո Ֆայերի» նկատմամբ:
«Մոնթրեալ Իմփաքթի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան, ով 39-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը:
Սա Դրոգբայի 5-րդ գնդակն էր այս մրցաշրջանում:
Սիրարփի Աղաբաբյան