Հովհաննես Գաբուզյանը U.S Masters 2018 մրցաշարի առաջատարն է
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը գլխավորում է U.S Masters 2018 մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարի 8-րդ տուրում Գաբուզյանի մրցակիցը գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովն էր: Հայ շախմատիստին հաջողվեց առավելության հասնել հակառակորդի նկատմամբ և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 6 միավորով է գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր ունեն ևս 5 շախմատիստներ: