Բաժիններ՝

Ինչպե՞ս վարժեցնել քաղցի գրելին հորմոնը

Սովի հորմոն գրելինը: Սովորեք ճնշել ախորժակը բնական միջոցներով:

Անընդհատ ուզում եք ուտել ու չգիտե՞ք՝ ինչ անել: Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ կլանված սննդի քանակը օրգանիզմը վերահսկում է 2 հորմոնների՝ քաղցի գրելին հորմոնի և հագեցման հորմոնի՝ լեպտինի օգնությամբ: Համապատասխանաբար նրանցից առաջինը քաղցի զգացում է հարուցում, իսկ մյուսը ճնշում է ախորժակը, և որքան բարձր է օրգանիզմում գրելինի մակարդակը, այնքան ձեզ համար դժվար է լինում դիմակայել սննդի նկատմամբ ունեցած ձգտմանը, քանի որ բնության դեմ մենք անզոր ենք:

Սակայն գոյություն ունեն փոքր խորամանկություններ, որոնց օգնությամբ կարելի է ազդել քաղցի զգացման վերահսկողությանն իրենց մասնակցությունը բերող ֆիզիոլոգիական պրոցեսների վրա: Որոշակի մթերքներ, ըմպելիքներ և սովորություններ նպաստում են քաղցի գրելին հորմոնի արտադրմանը, ինչը ուտելու մեծ ցանկություն է առաջացնում, որն անտեսել պարզապես հնարավոր չէ: Երբեմն ուզում եք ուտել, չնայած այն բանին, որ իրականում քաղցած էլ չեք: Սակայն այդ հորմոնը կարելի է վերահսկել, բայց ինչպե՞ս:

Կարդացեք նաև

Կերեք այնպիսի մթերքներ, որոնք լայնացնում, ձգում են ստամոքսի պատերը:

Բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքները, այնպիսիք, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, հատիկեղենն ու սերմերը, ձգում են ձեր ստամոքսի պատերը: Արդյունքում՝ սկսվում է հորմոնալ ռեակցիա, ինչի շնորհիվ դուք ձեզ կուշտ եք զգում. Գրելինի մակարդակը նվազում է, իսկ լեպտինինը՝ համապատասխանաբար բարձրանում: Խուսափեք սպիտակ ալյուր պարունակող վերամշակված մթերքներից, քանի որ դրանց օգտագործման ժամանակ գրելինի մակարդակը մնում է անփոփոխ:

Շատ օգտագործեք մայրու ընկույզ (кедровые орешки):

Դրանք պարունակում են պինոլենաթթու օմեգա-3 ճարպաթթուն, որը խթանում է խոլեցիստոկենինի արտադրությունը: Սա հորմոն է, որը լեպտինի հետ միասին կարևոր դեր է խաղում ախորժակը ճնշելու հարցում: Շատ ընդեղեն օգտագործեք:

Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքներ ընդգրկեք սննդակարգում:

Սաղմոն, թունա ձկներ, կաղամբ, չիայի և կտավատի սերմեր: Սրանք միշտ պետք է լինեն ձեր սննդակարգում, քանի որ նրանց մեջ եղած օմեգա-3 ճարպաթթվի բարձր պարունակությունը օգնում է օրգանիզմում տեղի ունեցող շատ պրոցեսների նորմալ կենսագործունեությանը, այդ թվում՝ ճնշում է ուղեղի հյուսվածքների բորբոքումը ու նպաստում լեպտինի ու գլխուղեղի բջիջների միջև լավագույն կապին:

Հավասարակշռեք մարսողության պրոցեսը:

Հիշեք, որ պատշաճ մարսողական պրոցես ապահովելու համար պետք է լինի առողջ աղեստամոքսային տրակտ: Գրելինի և լեպտինի դիսբալանսը հաճախ կապված է վերջինիս աշխատանքի խաթարման հետ: Պրոբիոտիկներ պարունակող մթերքները՝ յոգուրտներն ու թթվեցրած բանջարեղենը, օգնում են վերականգնել սննդի նորմալ մարսողության համար անհրաժեշտ բակտերիաների հավասարակշռությունը: Բացի դրանից, ինուլին պարունակող մթերքները օգնում են ավելացնել օգտակար բակտերիաների քանակը: Այդ մթերքներից են սոխը, սխտորը, բանանը:

Կանաչ թեյ խմեք:

Այս ըմպելիքը պարունակում է էպիգալոկատեխին-3-գալլաթ հակաօքսիդանտը, որը նպաստում է խոլեցիստոկինինի մակարդակի բարձրացմանը:

Աշխատեք չչարաշահել ճարպերը:

Քաղցի հորմոն գրելինի մակարդակի բարձրացմանը նպաստում է ճարպերով հարուստ սննդակարգը: Ավելին, ճարպերի չարաշահումը հանգեցնում է համային զգայունակության նվազեցմանը:

Քիչ կերեք ֆրուկտոզա պարունակող մթերքներ:

Ֆրուկտոզան խոչընդոտում է հագեցման հորմոն լեպտինի արտադրությանը ու նպաստում գրելինի մակարդակի բարձրացմանը: Իրերի այսպիսի դասավորության դեպքում մեծ քանակությամբ կալորիաներ ընդունելու ռիսկը մեծանում է:

Նորմալ քնեք:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր  կերպով 7 ժամից  պակաս տևող քունը կապված է քաղցի հորմոնի բարձրացման ու հագեցման հորմոնի մակարդակի իջեցման հետ: Հենց այդ պատճառով մարդիկ, ովքեր լավ չեն քնում, հակված են շատակերության:

Մի մոռացեք մարզումների մասին:

Կանոնավոր ֆիզիկական վարժություններն օգտակար են մարսողական համակարգի համար, ինչպես նաև օգնում են օրգանիզմին լեպտին արտադրել:

Պայքարեք սթրեսի դեմ:

Սթրեսի հորմոն կորտիզոլը նպաստում է բարձր ածխաջրածնային ու ճարպոտ սննդի նկատմամբ հակում ունենալուն: Քայլեք բնության գրկում, լսեք թուլացնող երաժշտություն, սովորեք մեդիտացիայով զբաղվել, գրանցվեք մերսման համար: Արեք ամեն ինչ, որ թույլ չտաք սթրեսը ձեզ իշխի:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս