Բաժիններ՝

29-ամյա երիտասարդը տեղափոխվել է բաժին

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նա 2024 թվականի դեկտեմբերի 23-ից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու մեղադրանքով։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031