Բաժիններ՝

Ինչո՞ւ են մազերը ճերմակում վաղ տարիքում

Սպիտակ մազեր կարելի է ունենալ նաև միջին, նույնիսկ՝ երիտասարդ տարիքում: Այս դեպքում հիմքում ծերացման գործընթացը չէ:

Նորմայում առաջին սպիտակ մազերը հայտնվում են 37-45 տարեկան հասակում և բազմապատկվում 60 տարեկանին մոտ հասակում: 20-27 տարեկանում հայտնված սպիտակ մազերը անվանում են վաղ ճերմակում: Տղամարդկանց մոտ սկզբում սկսում են ճերմակել մորուքն ու բեղերը, կանանց մոտ՝ քունքերի ու ծոծրակի մազերը:

Մազի գույնի փոփոխությունը կախված է հատուկ պիգմենտից՝ մելանինից, որն արտադրվում է մազարմատներում գտնվող մելանոցիտների կողմից: Նրանց կողքին գտնվում են կերանոցիտները,որոնք սինթեզում են անհրաժեշտ սպիտակուցը:

Գունանյութն ու սպիտակուցը միավորվելով պայմանավորում են մազերի գույնը, որով ծնվում է մարդը: Մելանինի տեսակից ու քանակից է կախված Ձեր մազերի գույնն ու գույնի ինտենսիվությունը:

Կարդացեք նաև

Տեսակետ կա, որ մազերը ճերմակում են, երբ նվազում է մելանոցիտների ֆունկցիոնալ ակտիվությունը, իսկ այս պրոցեսի սկսվելու ժամանակը կանխորոշված է գենետիկ մակարդակով: Այսինքն, եթե Ձեզ մոտ հարազատներն ունեցել են մազերի վաղ ճերմակում,՝ ամենայն հավանականությամբ, սա Ձեզ էլ է սպառնում:

Մազերը ժամանակից շուտ կարող են ճերմակել նաև աուտոիմուն հիվանդությունների կամ հորմոնալ խանգարումների ժամանակ:

Պատճառ կարող է հանդիսանալ նաև վերջերս տարած սթրեսը. դեպքեր են հայտնի, երբ ուժեղ էմոցիոնալ սթրեսի պատճառով մարդը միամգամից՝ մեկ օրվա ընթացքում ճերմակել է: Պատճառը նեյրոպեպտիդներն են, որոնք ազդում եմ մելանինի և սպիտակուցի միջև քիմիական կապին և ամբողջությամբ քայքայում են այն:

Իհարկե, պայքարի մի շարք ժողովրդական միջոցներ կան, սակայն այս խնդրով տառապող մարդիկ դրանք բոլորը փորձելուց հետո գալիս են եզրակացության, որ իրականում երկու ելք կա՝ հոգեբանորեն տրամադրվել, համակերպվել սպիտակ մազերի հետ, չէ՞ որ որոշ մարդկանց մազերի թեթև ճերմակությունը նույնիսկ սազում է, կամ ներկել մազերը, հատկապես, որ այսօր դա կարելի է անել նույնիսկ տնային պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս