Բաժիններ՝

Թուրքիայից ամենաշատ ուղեղների արտահոսքը կատարվում է դեպի ԱՄՆ

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտների արտագաղթի կամ այլ կերպ ասած՝ ուղեղների արտահոսքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2024-ին Թուրքիայից ուղեղների արտահոսքի մակարդակը կազմել է 2%։ Այն համընկնում է նախորդ տարվա արտահոսքի ցուցանիշի հետ։ Սեռային բախշվածությամբ այդ ցուցանիշը կանանց շրջանում կազմել է 1.6% , իսկ տղամարդկանց շրջանում՝ 2.4%։

Պետական համալսարաններ ավարտածների շրջանում ուղեղների արտահոսքի մակարդակը 2023-ին և 2024-ին մնացել է կայուն՝ 1.7%, իսկ այն համալսարաններում, որոնք, որ ֆինանսավորվում են հիմնադրամների կողմից այդտեղ ցուցանիշը բարձր է հասնում է 4.3%-ից մինչև 4.5%-ի։

Ուղեղների արտահոսքի ամենաբարձր մակարդակը գրանցվել է կենսաբանության և ֆիզմաթ բաժիններն ավարտածների շրջանում։

Թուրքիայից ամենաշատ ուղեղների արտահոսքնը կատարվում է դեպւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (19.6%), այնուհետև Գերմանիա (19.4%), Միացյալ Թագավորություն (11.3%) Նիդերնալնդեր (7%) և Կանադա (5.2%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս