Կողոպուտից հետո Լուվրն իր ամենաարժեքավոր զարդերը հանձնել է Ֆրանսիայի բանկին։ RTL
Լուվրն իր ամենաթանկարժեք զարդերից մի քանիսը փոխանցել է Ֆրանսիայի բանկին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ցերեկով տեղի ունեցած կողոպուտը բացահայտել է հայտնի թանգարանի անվտանգության համակարգի խոցելիությունը, փոխանցում է Reuters-ը։
Թանգարանի «Ապոլոն» պատկերասրահից, որտեղ պահվում են թագավորական զարդերը, որոշ իրերի փոխանցումն ուրբաթ օրը իրականացվել է ոստիկանության գաղտնի ուղեկցությամբ, հայտնում է RTL-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ։
Ֆրանսիայի բանկը, որը պահում է երկրի ոսկու պաշարները 27 մետր խորության վրա գտնվող հսկայական պահոցում, գտնվում է Լուվրից ընդամենը 500 մետր հեռավորության վրա՝ Սեն գետի աջ ափին։
Հոկտեմբերի 19-ին գողերը Լուվրի հավաքածուից գողացել են ութ թանկարժեք ցուցանմուշ՝ ընդհանուր շուրջ 102 միլիոն դոլար արժողությամբ։ Դրանից հետո բացահայտվել է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի անվտանգության համակարգի թերությունները։ Նրանք օգտագործել են վերամբարձ կռունկ՝ աշխատանքային ժամերին վերին հարկի պատուհանը կոտրելու համար։ Նրանք անհետացել են մոտոցիկլետներով։ Կողոպուտի մասին լուրը տարածվել է ամբողջ աշխարհով։

