ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել «Ելք» խմբակցության ղեկավարության հետ

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հայաստանի խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք խնդրում ենք հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաև մյուս խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք սիրով կհանդիպենք նրա հետ: Որքան մեզ հայտնի է` նա այսօր Երևանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»,- ասել է Զատուլինը:

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ ժամանել են Երևան: Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ Պետդումայի պատգամավորներիբ և Դաշնային խորհրդի անդամներիբ բաղկացած խումբը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ արա Բաբլոյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: «Մեր նպատակն է ծանոթանալ ստեղծված իրավիճակին, քննարկում ենք խորհրդարանական ապագա գործունեության պլանը: Միանշանակ, հարցնում ենք, թե ինչ կարելի է ակնկալել»,- մանրամասնել է Զատուլինը:

Տեսանյութեր

Լրահոս