Բաժիններ՝

Ստոլտենբերգը Հունաստանին և Թուրքիային առաջարկել է վեճերը լուծել առանց ՆԱՏՕ-ի միջամտության

ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին եւ նրանց առաջարկում է բոլոր հարցերը լուծել երկկողմ բանակցությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 20-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Երկու երկրների միջեւ գոյություն ունեն հայտնի վեճեր: Ես Թուրքիային եւ Հունաստանին կոչ եմ անում իրենց տարաձայնությունները կարգավորել բարիդրացիության ոգով եւ երկկողմ բանակցությունների շրջանակներում»,- հունական «Նեա» թերթին ասել է Ստոլտենբերգը Հաագա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի միջամտությունն օգտակար չի լինի:

Հունաստանի զանգվածային լրատվամիջոցները բացասաբար են արձագանքել Ստոլտենբերգի հայտարարությանը: Հունաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) հունական կուսակցություններից առաջինն է մեկնաբանել գլխավոր քարտուղարի խոսքը: ՀԿԿ-ն կարծում է, որ Ստոլտենբերգի հայտարարությունները խրախուսում են Թուրքիայի նոր սադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս