Բաժիններ՝

Սկսվել է Արևելյան հարևանության հետազոտությունների և նորարարությունների վերաբերյալ վեբինարի գրանցումը

ԵՄ-ի աջակցությամբ գործող ծրագիրը, որն աշխատում է ԵՄ-ի և նրա Արևելյան գործընկեր (ԱլԳ) երկրների հետազոտողների միջև համագործակցության խթանման ուղղությամբ, հայտարարել է հետազոտությունների և նորարարությունների վերաբերյալ չորրորդ վեբինարի մասին՝ Արևելյան հարևանության հետազոտողների և ձեռներեցների համար:

Վեբինարը կուսումնասիրի հետազոտական և նորարարական համագործակցային նախագծերում ազդեցության մեծացման թեման: Խոսքը վերաբերում է հատկապես այն նախագծերին, որոնք աջակցություն են ստանում ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Հորիզոն 2020» ծրագրի միջոցով:

Վեբինարը կանցկացվի մայիսի 24-ին, ժամը 10-ից 11-ը՝ նորարարության ոլորտի ֆրանսիացի փորձագետ Սվետլանա Կլեսովայի կողմից:

Մասնակիցները կկարողանան տեղեկանալ ազդեցության մեծացման նշանակության, ազդեցության մեծացման կենսունակ ռազմավարության ստեղծման, ազդեցության մեծացման ու շահագործման միջև կապի մասին, և թե ինչպես այս թեմաների վերաբերյալ գիտելիքները կարող են օգտակար լինել ծրագիր-առաջարկներ գրելու և հաջողված ծրագրերի իրականացման գործում:

Մասնակցությամբ կամ դեպքի ուսումնասիրության ներկայացմամբ հետաքրքրված անձիք պետք է կապ հաստատեն Քրիշտինա Դաքսի հետ՝ [email protected] էլ. փոստի միջոցով:

«Գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում միջազգային համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս (EaP PLUS)» ծրագիրը նպատակ ունի խթանել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների և անդամ պետությունների հետազոտողների միջև համագործակցությունն ու բարձրացնել ԱլԳ երկրների ակտիվ մասնակցությունը «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում:

EU NEIGHBOURS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս