Բաժիններ՝

«Մենք` «Արթիկ»-ի բասկետբոլիստներս բավարարված չենք երկրորդ տեղով». Արման Հակոբյան

Արթիկ քաղաքի բասկետբոլի համանուն թիմի խաղացող Արման Հակոբյանը գոհ չէ կանոնավոր առաջնությունում «Արթիկ»-ի արծաթե մեդալից:

«Նոր ձևավորված թիմ է «Արթիկ»-ը: Վերջին օրերին քիչ մարզվեցինք միասին և բնական է, որ պարտվեցինք: Ես ինքս երեք տարի խաղացել եմ «Արցախ» թիմում և նրանց միշտ լավ մրցակից եմ համարել: «Արցախ»-ը միանշանակ ուժեղ թիմ է: Մենք` «Արթիկ»-ի բասկետբոլիստներս, բավարարված չենք երկրորդ տեղով»-լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Նա փաստեց, որ Հայաստանի կանոնավոր առաջնությունը նոր զարկ տվեց բասկետբոլի զարգացմանը Հայաստանում:

«Ինքս մի քանի տարի բասկետբոլ չեմ խաղացել, բայց երբ իմացա, որ Հայաստանի Ա լիգան է անցկացվելու` սկսեցի նորից մարզվել: Դժվար է նաև մրցավարների համար, քանի որ նրանք անհրաժեշտ մակարդակը չունեն»,-ասաց նա:

Բասկետբոլի Ա լիգայում հաղթող դարձավ Ստեփանակերտի «Արցախ»-ը, իսկ Հայաստանի չեմպիոնը «Արթիկ»-ն է: Առաջնության եզրափակիչի երկրորդ խաղի առաջին քառորդում «Արցախ»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ 19։16։ Երկրորդ քառորդում արթիկցիներին հաջողվեց մի պահ առաջ անցնել հաշվի մեջ, բայց «Արցախ»-ը նորից ետ թողեց նրանց՝44։35։Մեծ ընդմիջումից հետո «արցախցիները» մնում էին առաջատարի դիրքում (70։61)։ Ի վերջո «Արցախ»-ը հաղթեց «Արթիկ»-ին 98։90 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս