Բաժիններ՝

Մոլորակի ամենատարեց տղամարդը պաշտում է քաղցրեղենը

Գինեսի ռեկորդների գրքի վարկածով՝ Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել է մոլորակի ամենատարեց տղամարդը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է համանուն կազմակերպությունը։

Աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչվել Մասաձո Նոնական, որը ներկայում 112 տարեկան եւ 259 օրական է: ավելի վաղ երկարակեցության ռեկորդը պատկանում էր 113-ամյա Ֆրանցիսկո Ֆլիվերեին՝ Իսպանիայից: Նա վախճանվել է այս տարվա փետրվարին:

Նոնական իր թոռների հետ միասին ապրում է Հոկայդոյի հյուսիսում գտնվող Մեական լեռան ստորորտին: Նրա հետնորդներն այնտեղ ոչ մեծ հյուրանոց ունեն, որը կառուցված է տաք աղբյուրների տարածքում: Սովորաբար, պատասխանելով իր երկարակեցության գաղտնիքների վերաբերյալ հարցերին, Նոնական ասում է, որ պարզապես ապրում է իր ռիթմով:

Տարիները չեն փոխում Նոնակայի սովորական կենսակերպը. նա պաշտում է քաղցրավենքը, հատկապես տորթերը, ընթերցում է թերթեր եւ բավականություն ստանում օնսեններից՝ բնական տաք ջրով վաննաներից, որը հագեցած է հանքային նյութերով: Ուշագրավ է, որ ամենատարեց մարդկանց ընդհանուր վարկանիշում Նոնական զբաղեցնում է միայն 31-րդ տեղը:

Նրանից առաջ բոլոր դիրքերը պատկանում են կանանց: Երկրագնդի ամենատարեց մարդու տիտղոսը նույնպես պատկանում է Ճապոնիայի բնակչուհուն: 117-ամյա Նաբի Տաձիման, Գինեսի ռեկորդների գրքի վարկածով, մոլորակի միաժամանակ թե ամենատարեց կինն է, թե ամենատարեց մարդը: Նա ծնվել է 1900 թվականի օգոստոսի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս