ՀՀԿ-ն մի քանի օրից կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը. Վահրամ Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի քանի օրից կքննարկի և կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը: Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Համբերեք, բավականին երկար համբերել եք, մի փոքր էլ համբերեք: Մի քանի օր է մնացել մեր քննարկմանը, մի քանի օրից մենք արդեն կքննարկենք և կհայտարարենք»,-  ասաց Բաղդասարյանը:

Հարցին` վարչապետի թեկնածուի առաջադրման վերջին օրն ե՞ն հայտարարելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում: Մի քանի օրից մենք կհայտարարենք»:

Անդրադառնալով ապագա կառավարության ձևավորման դեմ շարժում սկսած քաղաքական ուժերին և նախաձեռնություններին` Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն կողջունի ցանկացած պայքար, որը կլինի օրինականության սահմաններում, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է:

Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում իր ճանապարհային քարտեզը և իր կամքն արտահայտելու ձևը: Վահրամ Բաղդասարյանը նաև վստահեցրեց, որ իշխանություններին տարբեր քաղաքական ուժերի և նախաձեռնությունների քայլերը չեն անհանգստացնում:

Տեսանյութեր

Լրահոս