Փրկարարները անգիտակից վիճակում գտնվող քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Ապրիլի 7-ին, ժամը 10:41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են 1953 թ. ծնված Ռ. Պ.-ի տան դուռը. վերջինիս հայտնաբերել են անգիտակից վիճակում և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: