Գագիկ Ծառուկյանը որոշել է 20 ֆուտբոլիստ է դրսից հրավիրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով: «Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ։ Մեր տեղեկություններով` 20-ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից․ մի քանիսը՝ հայազգի, մյուսները՝ այլազգի։ Ակումբի ղեկավարումն ուզում են հանձնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Լավատեղյակ աղբյուրն ասաց. «Տեսնենք ոնց կստացվի»:
Իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Գ․ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել՝ միանգամից հաղթանակներ արձանագրելով ու դիտարժան ֆուտբոլ ապահովելով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



