Բաժիններ՝

Apple-ը մտադիր է իր համակարգիչները հանդերձել սեփական արտադրության չիպերով. Boomberg

Apple-ը պլանավորում է 2020 թվականից սկսել իր Mac համակարգիչներում օգտավործել սեփական արտադրության պրոցեսորներ: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ինչպես նշված է հրապարակման մեջ, երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը մտադիր է սեփական չիպերն օգտագործել իր բոլոր սարքերում: Նախագիծն արդեն հավանության է արժանացել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների կողմից:

Այս տեղեկատվության հայտնվելուց հետո Intel տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի գները, որը ներկայում Apple-ի համար պրոցեսորների մատակարարներից մեկն է, կտրուկ ընկել են ԱՄՆ-ի ֆոնդային սակարկություններում: Intel-ը տեխնոլոգիական ընկերություն է, որն արտադրում է էլեկտրոնային սարքեր եւ համակարգչային բաղադրիչներ՝ չիպսերից եւ միկրոսխեմաներից մինչեւ պրոցեսորներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30