«Հույս ունեն անգամ նրանք, ովքեր արդեն ոչինչ չունեն». Իմաստախոսում է Պլուտարքոսը
Այս մտածողի մասին լեգենդներ են շրջում: Ասում էին, թե նա կարողանում է իմանալ մարդու թաքուն մտքերը՝ խոսելով նրա հետ ընդամենը 5 րոպե: Ինքը՝ հին հույն պատմաբանը, գրողն ու պետական գործիչը, պնդում էր, որ դրանում իրեն օգնում է մարդու բնույթի խորը իմացությունը: Եվ այսպես, իմաստախոսում է Պլուտարքոսը:
1. Փոքր մեղքերը մեծ են թվում, եթե կատարվում են նրանց կողմից, ովքեր իշխանություն ունեն:
2. Բնավորությունը ոչ այլ ինչ է, քան երկարաժամկետ հմտություն:
3. Ոչ միշտ է անգամ ամենափառահեղ արարքներում բարեգործություն կամ մեղսավորություն հայտնաբերվում, սակայն հաճախ մի որևէ չնչին քայլ, բառ կամ մի այլ բան ավելի լավ է բնութագրում մարդուն, քան ճակատամարտերը, որոնցում տասնյակ-հազարներ են զոհվում:
4. Տեղից տեղ տեղափոխած ու հիմնած այգին պտղաբեր չի լինում:
5. Ես չունեմ այն ընկերոջ կարիքը, ով կրկնում է իմ յուրաքանչյուր ժեստը: Դա շատ ավելի լավ իմ ստվերն էլ է կարողանում անել:
6. Թեպետև փոքր տղաները գորտերին քարերով հաճույքի ու ուրախ ժամանցի համար են սպանում, սակայն նրանք իրականում են մեռնում:
7. Մեծ վտանքի ու տարօրինակ հանգամանքների դեպքում ամբոխը, սովորության համաձայն, փրկություն է սպասում գիտակցությանը հակասող բանից, ոչ թե հակառակը՝ գիտակցության թելադրածից:
8. Ինձ թվում է, որ թե՛ համարձակ, խիզախ, երբեմն չմտածված արարքը, թե՛ ընդհակառակը՝ անհամարձակ, խեղճ վարքագիծը նույն աղբյուրն ունեն՝ անտեղյակությունը:
9. Խիզախությունը հաղթանակի սկիզբն է:
10. Իսկական ընկերը մեզ ամեն ինչում չի կկրկնօրինակի, չի սկսի մեզ գովել ցանկացած արարքի համար: Մեր մեջ կընդունի միայն լավագույնը:
11. Բոլոր մարդկանց հատուկ է պարտություն կրելիս հիշել պարտքի ու պատվի պահանջների մասին:
12. Ամենից շատ գնահատվող պահերը նրանք են, որոնք ամենափոքր ծավալների պայմաններում մեծագույն արժեք են ներկայացնում: Ճիշտ նույն կերպ էլ խոսքի ուժը կայանում է քիչ բառերի միջոցով շատ բան ասել կարողանալու արվեստի մեջ:
13. Սովորիր լսել և դու կկարողանաս օգուտ քաղել նույնիսկ նրանցից, ովքեր վատ են խոսում:
14. Գովեստներ շռայլելու մեջ ժլատ մարդիկ աղքատ են իրենց վաստակով:
15. Ասում են, որ բնությունը նրա համար է յուրաքանչյուրին 2 ականջ ու մեկ լեզու տվել, որ ավելի քիչ խոսեն, քան լսեն:
16. Ցանկացած մոլորություն կործանարար է, բայց այնտեղ, ուր դրան կիրքն է խառնվում, այն կործանարար է կրկնակի:
17. Հույս ունեն անգամ նրանք, ովքեր արդեն ոչինչ չունեն:
18. Մեզ երջանիկ դարձնում է հենց առավելը, այլ ոչ թե այն, ինչ բոլորին է անհրաժեշտ:
19. Վշտակցությունն ուրիշի ցավի հանդեպ ունեցած վիշտն է, նախանձը՝ ուրիշի երջանկության հանդեպ ունեցած վիշտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը