Բաժիններ՝

«Միգուցե ռեկտորը որոշում է, որ իրենց հարևան ալրաղացի աշխատող Վալոդը պետք է լինի գիտխորհրդում». Նաիրա Զոհրաբյան

«Դեռևս երկու տարի առաջ ես դուրս եկա Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի կազմից՝  կոչ անելով բոլոր պաշտոնյաներին, պատգամավորներին՝ դուրս գալ, որևէ մեկը չհետևեց այդ օրինակին»,- այսօր ԱԺ-ում Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ պաշտոնյանի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում ոչինչ չի տալիս, որովհետև իրենց ներկայությունն այնտեղ միայն «գալոչկայի» համար է. «Պարոն նախարար, մենք ակնկալում էինք, որ դուք շատ ավելի ամբիցիոզ օրենք պետք է բերեիք, որովհետև նախնական քննարկումները ենթադրում էր, որ մենք պետք է ունենանք այլ օրենք, քան՝ այն, ինչ մենք այսօր այստեղ քննարկում ենք: Մեզ շատ ոգևորեց այն գաղափարը, որ ստեղծվելու է ռեկտորներին հակակշիռ գիտական խորհուրդ, որն ունենալու է բացարձակ ինքնավարություն: Բայց, չգիտես ինչու, այդ հարցը ջրվեց, գնաց և օրակարգից դուր եկավ»:

Խոսելով բուհերի կառավարման խորհրդում 30 տոկոս գործատուների ներգրավվածության մասին՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Հասկանալի է, որ գործատուն պետք է այնտեղ լինի, որովհետև, ի վերջո, ինքն է որոշում աշխատաշուկան, ինքն է որոշելու այս կամ այն մասնագետի կամ մասնագիտության պահանջարկվածությունը, բայց ո՞վ է որոշելու այդ 30 տոկոսը, ռեկտո՞րը: Միգուցե ռեկտորը որոշում է, որ իրենց հարևան ալրաղացի աշխատող Վալոդը պետք է լինի գիտխորհրդում, հիմա ո՞նց կարգավորենք այս հարցը»:

Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ այս նախագծի շուրջ պետք է լինի քաղաքական, հանրային կոնսենսուս, եթե չեղավ, այս նախագիծը չպետք է ընդունվի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս