Բաժիններ՝

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան. կան վիրավորներ

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել է բազմաբնակարան շենք։ Անօդաչուն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տուժածների շարքում կա երեխա։ Բարձրահարկ շենքից 70 մարդ տարհանվել է, երեք բնակարան վնասվել է։ Տունը շղթայվել է, մերձակա փողոցներով երթևեկությունը՝ դադարեցվել։

Իսկ Տվերի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը հետ մղելու ընթացքում վնասվել է երկու բազմաբնակարան շենք։ Տուժածներ չկան։

Բելգորոդում ևս ուկրաինական հարվածներից թեթև ավերածություններ են եղել։ 1 մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետը։

Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Ուկրաինայի իշխանություններին, հաղորդում է, որ առավոտյան Խերսոնի գնդակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։ Խարկովը նույնպես առավոտյան ավիահարվածի է ենթարկվել։ Վիրավորվել է 9 մարդ։

Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են Ռուսաստանի կողմից առաջին անգամ Օդեսայի նահանգի դեմ կառավարվող ավիառումբեր օգտագործելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս