Մենք, ինչպես միշտ, մնում ենք ձեր ամենամտերիմ կողմնակիցն ու դաշնակիցը. Սթարմերն ու Զելենսկին հանդիպում են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ:
««Կամավորների կոալիցիան» այսօր կքննարկի «իսկապես կարևոր» հարցեր և կարծում եմ, որ ավելին կարելի է անել Ուկրաինային հեռահար զենքի հարցում օգնելու համար»,- նշել է Սթարմերը:
«Լավ է, որ մենք հաճախ ենք հանդիպում», – հավելել է նա: «Մենք, ինչպես միշտ, մնում ենք ձեր ամենամտերիմ կողմնակիցն ու դաշնակիցը»,- ասել է Սթարմերը:
Նշենք, որ Զելենսկին գտնվում է Բրիտանիայում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Չարլզ թագավորը Վինձորում ընդունել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

