Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Նաբատիե շրջանի Թուլ բնակավայրում իսրայելական ուժերի կողմից մեքենայի թիրախավորման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Al Arabia-ի փոխանցմամբ՝ իսրայելական հարվածից զոհվածները «Հեզբոլլահ»-ի անդամներից մեկն է և նրա կինը։

Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ իսրայելական ուժերն անօդաչու թռչող սարքից հրթիռ են արձակել Նաբատիե շրջանի Մայս ալ-Ջաբալ քաղաքի թաղամասերից մեկի ավերված տան ուղղությամբ․ տուժածներ չկան։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031