Բաժիններ՝

«Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ, իմն Ուկրաինան է, և ես չե՛մ զրկվի դրանից». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին չի պատրաստվում դառնալու փախստական եւ կպայքարի Ուկրաինա՝ իր օրինական վերադարձի համար։

«Ես արդեն տասներեք տարի ապրել եմ Ուկրաինայում, մասնակցել եմ երեք հեղափոխությունների, դրանք բոլորն Ուկրաինայում: Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ, իմն Ուկրաինան է, եւ ես չե՛մ զրկվի դրանից: Այժմ փորձում են ինձ հարկադրել դառնալու փախստական, դա տեղի չի՛ ունենա: Ես այլեւս չեմ մնա եւ չեմ փոխի կարգավիճակս, կպայքարեմ Ուկրաինա վերադառնալու իմ օրինակա՛ն իրավունքի համար»,- հուլիսի 27-ին գրել է նա Facebook-ում:

Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն քաղաքացիությունից զրկել է աննկատ, մինչ ինքը գտնվել է երկրից դուրս, եւ նախագահին մեղադրել Է վախկոտության մեջ ընդդիմության հանդեպ, որը պատրաստվում է «այս աշնանը փողոցներ դուրս գալու եւ վերջ դնելու նրանց օլիգարխական դաշինքին»: «Նրանց վախը հաղթահարել է նրանց բանականությանը»: Նախագահ Պորոշենկոն թքել է Սահմանադրության վրա, որի երաշխավորը պետք է լիներ ինքը»,- գրել է Սահակաշվիլին:

«Ես ավելի շատ եմ ուկրաինացի, քան ներկայիս պատգամավորների մեծ մասը: Ես ամբողջ սրտով սիրում եմ Ուկրաինան եւ ես կշարունակեմ պայքարն այստեղ՝ մեր Ուկրաինայում, առանց որեւիցե խոչընդոտի»,- եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս