Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունում նոր փոխվարչապետեր ու նախարարներ են նշանակվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 19-ին անակնկալ հանդիպումից հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է կառավարության կազմում փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նոր փոփոխություններով փոխվել են 5 փոխվարչապետերից 4-ը. փոխվարչապետի պաշտոնում են նշանակվել Բեքիր Բոզդաղը (նախկին արդարադատության նախարար), Ֆիքրի Ըշըքը, Ռեջեփ Աքդաղը (նախկին առողջապահության նախարար) և Հաքան Չավուշօղլուն: ոոխվարչապետի պաշտոնը պահել է Մեհմեթ Շիմշեքը:

Նոր որոշմամբ փոխվել են հետևյալ նախարարները. արդարադատության նախարար է նշանակվել Աբդուլհամիթ Գյուլը, աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար՝ Ժուլիդե Սարը Էրօղլուն, երիտասարդության և սպորտի նախարար՝ Օսման Աշքըն Բաքը, սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար՝ Ահմեթ Էշրեֆ Ֆաքըբաբան, մշակույթի և զբոսաշրջության նախարար՝ Նուման Քուրթուլմուշը (նախկին փոխվարչապետ), ազգային պաշտպանության նախարար՝ Նուրեթին Ջանիքլին, առողջապահության նախարար՝ Ահմեթ Դեմիրջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս