Բաժիններ՝

Ինչ էր քննարկում Սեյրան Սարոյանը Կարեն Կարապետյանի հետ

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանը արտահերթ նիստից մեկնարկից առաջ մոտեցավ վարչապետ Կարեն Կարապետյանին և մի քանի րոպե ինչ-որ հարց էր քննարկում նրա հետ:

Նկատենք, որ վերջին օրերին գեներալը չէր թաքցնում իր դժոհությունը ոռոգման խնդիրների հետ կապված, որ ջուր չկա և Արարատյան դաշտում հողերը չորանում են:

Իսկ ԱԺ-ում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրառի հարցը:

168.am-ի հետ զրույցում Ս.Սարոյանը հաստատեց, որ վարչապետի հետ քննարկել է ոռոգման ջրի խնդիրը:

«Նորմալ ա, խոսացի, ամեն ինչ լավ ա»,- հավաստիացրեց Ս.Սարոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս