Բաժիններ՝

ԱՄՆ-ում մեկ օրում 2 մահավճիռ են իրականացրել

ԱՄՆ-­ի Արկանզասի նահանգի իշխանությունները մեկ օրում մահվան դատավճիռներ են ի կատար ածել երկու բանտարկյալների նկատմամբ, տեղեկացնում է Associated Press գործակալությանը:

Նշվում է, որ ԱՄՆ­-ի Գերագույն դատարանը հրաժարվել է արգելք դնել բանտարկյալներ Ջեք Ջոնսոնի եւ Մարսել Ուիլյամսի մահապատիժների վրա: Նրանց մահացու ներարկում են կատարել:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2000 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-­ում երկու մահապատիժ է տեղի ունեցել նույն օրը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ 2005 թվականից ի վեր առաջին անգամ Արկանզասի նահանգի Գերագույն դատարանը թույլատրել է ներարկումներ կիրառել մահապատժի համար: Ընդամենը մահապատիժ է թույլատրված ԱՄՆ-­ի 31 նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս