Լեհաստանի վարչապետը հերքել է նախագահի և Պաշտպանության նախարարի միջև կոնֆլիկտի մասին լուրերը
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն վստահեցնում է, որ երկրի նախագահ Անջեյ Դուդայի ու Պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչի միջև կոնֆլիկ չկա: Լեհական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկում են նախարարի և նախագահի փոխհարաբերությունները:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները գտնում են, որ Դուդան իշխանություն չունի Մաչերևիչի նկատմամբ: Ուրբաթ օրը նախագահի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Պաշտպանության նախարարի հետ, որը չի առանձնացել որևէ սկզբունքային
որոշման ընդունմամբ: Լրագրողները և քաղաքագետները հատուկ ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման է եկել Դուդան:
«Նման գործողությունները (նախագահի և նախարարի միջև կոնֆլիկտի մասին լուրերի տարածման) միտված են նրան, որպեսզի ընդդիմությունը և չարախնդող լրատվամիջոցները քաոսի մթնոլորտ ձևավորեն: Հաճախ է լինում տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների տարբերություն, դա բնական բան է: Դրա համար էլ մենք հանդիպում ենք և խոսում, որպեսզի ենթակառուցվածքները լավ լինեն, որպեսզի քննարկենք տարբեր տեսակետներ: Լավ է, որ գործը հասավ նախարար Մաչերևիչի և նախագահ Դուդայի զրույցին»,-Շիդլոյի խոսքն է մեջբերել PAP գործակալությունը: