Ռուսաստանում կկազմակերպվի ալկոհոլի ինտերնետ-վաճառք
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ ալկոհոլի ինտերնետ-առևտուրը երկրում վստահաբար կներդրվի, ներկա դրությամբ հստակեցվում են այդ համակարգի աշխատանքի իրավական ասպեկտները:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում ապագայում կլինի ալկոհոլային խմիչքների ինտերնետառևտուր: Հարցը նրանում է, թե ինչպես այն կկարգավորվի, ինչպիսին կլինի իրավական կիրարկումը, դրա շուրջ դեռևս պետք է աշխատել»,-ասել է Դվորկովիչը:
Նախորդ տարեվերջին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը նշել էր, որ ալկոհոլի ինտերնետվաճառքն օրինականացնելու հարցը գրեթե կարգավորվել է. առևտուրը հնարավոր կլինի կազմակերպել 2018 թվականից: